13 08 2024

Դատական համակարգը դարձել է Փաշինյանի ապօրինի հրահանգները դակող. Իշխան Սաղաթելյան



Մենք երբեք հաշտ չենք այս իրավիճակի հետ, երբեք չենք համակերպվելու: Դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Անցնող 4-5 տարիների ընթացքում մեր կռիվը տվել ենք, շարունակելու ենք ավելի մեծ թափով։ Դաշնակցության անդամները՝ շարքայինից մինչև ղեկավարություն, այս թուրքական իշխանությունների կողմից հետապնդվել են, վստահ եմ՝ առաջիկայում հետապնդումները շարունակվելու են։ Այս գործն ի սկզբանե շինծու քրեական գործ է, դասական քաղաքական հետապնդում։ Այս դատարանների հետ վաղուց շատ հույսեր չենք կապում։ Այսօր դատական համակարգը, բացառությամբ մի քանի դատավորների, դարձել է Փաշինյանի ապօրինի հրահանգները դակող»,- նշեց նա։  

Սաղաթելյանի խոսքով՝ իշխանության թիրախում պայքարող քաղաքական ուժերն են։ Նա վստահեցրեց՝ քանի դեռ կան այդ ուժերը, այս երիտթուրքական կառավարությունն իր ծրարգրերը չի կարողանալու ամբողջապես ավարտին հասցնել։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ