ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքը գտնվում է պատերազմի շեմին։
«Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել: Մենք պետք է կանխենք ևս մեկ աղետ: Հետագա ուղին հիմնականում համաձայնեցված է. կրակի անհապաղ դադարեցում Գազայում: Ովքեր խոչընդոտում են դեէսկալացիային, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- X-ի իր էջում գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը