Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մերձավոր Արևելքում մեծանում է տարածաշրջանային պատերազմի ընդլայնման հնարավորությունը՝ ԱՄՆ-ի և Իրանի ուղիղ բախման զգալի հավանականությամբ։
Հունվարի 28-ին Սիրիայի տարածքում՝ Հորդանանի և Իրաքի սահմանների մերձակայքում գտնվող ամերիկյան «ալ-Թանֆ» ռազմավարական նշանակության ռազմաբազայի դեմ աթս-ով հարձակման հետևանքով զոհվել է 3, վիրավորվել ավելի քան 3 տասնյակ ամերիկացի զինծառայող։ Ըստ որոշ աղբյուրների՝ հարձակման պատասխանատվությունն ստանձնել է իրաքյան իրանամետ «Քաթայիբ Հիզբալլահ» խմբավորումը։
Սիրիական հակամարտության ողջ ընթացքում ռազմաբազայի առանցքային գործառույթներից էր «Շիայական կիսալուսնի» առանցքի երկրների՝ Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան ցամաքային կապի վերահսկումը։ Ակնկալվում է, որ տեղի ունեցած հարձակման դեմ ԱՄՆ-ի պատասխանը կարող է ուղիղ կերպով թիրախավորել Իրանը՝ դրանով իսկ ավելի մեծացնելով տարածաշրջանային մեծ պատերազմի հավանականությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը