03 08 2024

Սա եզդիների թվով 74-րդ ցեղասպանությունն է․ Այդ թիվը պետք է լիներ մեր ամոթը․ Բորիս Մուրազի



Օգոստոսի 3-ը Իրաքում ԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից իրականցրած եզդիների ցեղասպանության միջազգայնորեն ընդունված օրն է: 

«Սինջար» եզդիների ազգային միավորումը կազմակերպել է եզդիների ցեղասպանությանը նվիրված կոնֆերանս-քննարկում: Քննարկման ընթացքում ելույթով հանդես եկավ Politik.am կայքի խմբագիր, «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Բորիս Մուրազին․

«Եզդիները այս ցեղասպանությունը անվանում են թվով 74-րդը։ Ինչ-որ իմաստով ոմանց մոտ գուցե թվի առումով հպարտության առիթ է դարձլ, որ այ մեզ 74 անգամ ցեղասպանել են, իսկ ձեզ քանի անգամ են ցեղասպանել։ Իրականում 74 թիվը պետք է լիներ մեր ամոթը, եզդիների ամոթը, որ մեզ 74 անգամ կարողացել են ցեղասպանել, որովհետև դա նշանակում է մենք 74 անգամ չենք կարողացել ստեղծել մեխանիզմներ, գտնել լուծումներ, որ մեզ չցեղասպանեն։ Այո, ցեղասպանությունը ծանրագույն հանցագործություն է և իրագործողները ծանրագույն հանցագործներ են, բայց ցեղասպանություններ իրագործվում են այն ժողովրդների նկատմամբ, որոնց նկատմամբ հնարավեր է ցեղասպանություն իրագործել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ