Հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի անցակետի սպասարկումը սկսելու համար քաղաքական որոշում պետք է կայացվի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, լրագրողների հետ զրույցում նշեց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Մարգարայի անցակետը պատրաստ է սպասարկելու երրորդ երկրների քաղաքացիներին և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց։ Արդեն վաղուց պատրաստ է։ Չգիտեմ` երբվանից է սպասարկվելու, քաղաքական որոշում պետք է կայացվի:
Կետը էսպես թե էնպես պետք է կառուցվեր, կառուցվել է, որովհետև եղել է նախնական պայմանավորվածություն, դրա շրջանակներում մենք աշխատել ենք, կետը պատրաստի վիճակի ենք բերել, հիմա, երբ որ քաղաքական որոշում կլինի, մենք պատրաստ կլինենք սպասարկելու»,- հայտարարեց Բադասյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը