29 07 2024

Օրվա իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում ևս մեկ քաղաք հայտնվել է անվտանգային սպառնալիքների առաջ․ Գառնիկ Դանիելյան

Օրվա իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում ևս մեկ քաղաք հայտնվել է անվտանգային սպառնալիքների առաջ․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հուլիսի 27-28-ը Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ անցկացրինք Վայոց ձորում:

Ինչպես հայտնի է, իշխանությունների թիրախում է նաև Տիգրանաշենը։

Մենք կանգ առանք Տիգրանաշենում, հարակից բնակավայրերում՝ ծանոթանալու անվտանգային իրավիճակին:

Այնուհետև բազմամարդ և արդյունավետ հանդիպում ունեցանք Վայոց ձորի բնակիչների հետ:

Այցելեցինք «Արշակունի» ռազմամարզական ՀԿ, որտեղ ծանոթանանք կազմակերպության գործունեությանը:

Երիտասարդական ճամբարի մասնակիցների հետ անմիջական շփումից հետո ուղևորվեցինք Ջերմուկ:

Ինչպես գիտեք, թշնամին հայտնվելով քաղաքի մատույցներում՝ թիրախավորել է Ջերմուկը: Ցավոք, Հայաստանի ամենամեծ առողջարանային քաղաքն այլևս շատերի համար գրավիչ և անվտանգ չէ:

Այս ամենի հետևանքով, բնակիչները հայտնվել են սոցիալական վատ պայմաններում. երկրում թանկացումներ են, առկա է աշխատանքի խնդիր, և շատ ջերմուկցիներ ճարահատյալ բռնում են արտագաղթի ճանապարհը:

Այս իրավիճակը փաստում է մի բանի մասին. անվտանգությունը առաջնային է և պետք է դառնա պետության թիվ մեկ գերակայությունը:

Մինչդեռ, օրվա իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում ևս մեկ քաղաք հայտնվել է անվտանգային սպառնալիքների առաջ:

Իրավիճակը հնարավոր է շտկել միայն համազգային կոնսոլիդացիայի և ազգային իշխանություն ունենալու պարագայում:

Իսկ դեռևս գործող իշխանություններին խորհուրդ կտամ ամենուրեք մեր նկատմամբ վերահսկողություն իրականացնելու փոխարեն ուժային կառույցներին ուղղել ՀՀ տարածքների պաշտպանության գործին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ