Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ռուսամետից արևմտամետ դարձած Արամը ճիշտ է ասում, որ Արևմուտքի շնորհիվ է, որ Ադրբեջանը չի հարձակվում Հայաստանի վրա, քանի որ հենց Արևմուտքն է Հայաստանին պարտադրում տալ Ադրբեջանին այն ի'նչ վերջինս ուզում է և հարձակման կարիքը չեզոքացվում է...
Հենց Արևմուտքը` Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ԵԽ գլխավոր քարտուղար Միշելի քավորությամբ պարտադրեց Նիկոլին 2022 թ֊ի հոկտեմբերի 6֊ին Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, որից հետո Բաքուն 9 ամիս Արցախը շրջափակեց, իսկ 2023 թ֊ի սեպտեմբերին էլ իրականացրեց արցախահայության սպիտակ ցեղասպանոիթյունը, որին Արևմուտքը շատ հանգիստ արձագանքեց...
Հենց Արևմուտքն է հիմա էլ ԱՄՆ Պետդեպի խոսնակ Միլերի շուրթերով պարզ ասում, որ հայերը պետք է նոր ծանր զիջումների գնան (դե Միլերն ասեց փոխզիջումների, բայց բոլորն էլ հասկանում են, որ Բաքուն որևէ զիջման չի գնա և Միլերը փոխզիջում ասելով խաբում է հայությանը)...
Արևմուտքը թուրքերին ներգրավվելով հակառուսական` Հարավային Կովկասը ռուսներից մաքրելու քաղաքականության մեջ, վճարում է դրա համար Անկարային ու այն վճարում է Հայաստանի հաշվին...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը