23 07 2024

Ադրբեջանն իր քարոզչական եզրույթը փորձում է վերածել Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգի առանցքային դրույթի․ Աբրահամյան

Ադրբեջանն իր քարոզչական եզրույթը փորձում է վերածել Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգի առանցքային դրույթի․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եթե սկզբնական շրջանում Բաքվից շրջանառության մեջ դրված «300 հազար փախստականների վերադարձի» թեման նպատակ ուներ հակակշռելու արցախցիների վերադարձի ու անվտանգ ապրելու իրավունքի հարցը, ապա հիմա, չհանդիպելով պաշտոնական Երևանի դիմադրությանը, Ադրբեջանն իր քարոզչական եզրույթը փորձում է վերածել Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգի առանցքային դրույթի:

ՀՀ իշխանության քաղաքական երկչոտությունն ու իրադրությանը համարժեք չարձագանքելու վարքագիծը բերել է նրան, որ տարիներ առաջ զավեշտալի, անլուրջ, որևէ հեռանկար չունեցող ադրբեջական քարոզչական հնարքները վերածվում են քաղաքական պահանջների:

Տեղի կառավարիչն իր «հեծանվային դիվանագիտության» միջոցով հանրությանը նախապատրաստում է նոր արհավիրքի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ