Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ․
«Եթե մի երկրի արտգործնախարար նախկինում ինքն է անձամբ խոշտանգել ձերբակալված անձանց, ինչպե՞ս կարելի է բնութագրել այդ երկիրը։ Ճիշտ է՝ ֆաշիստական։
Նոր փաստեր են ի հայտ եկել, ըստ որոնց, Թուրքիայի ներկա արտգործնախարար Հաքան Ֆիդանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ 2016 թ. անձամբ մասնակցել են թուրք գեներալների և սպաների խոշտանգումներին։ Այդ խոշտանգումների ժամանակ Ֆիդանը նույնիսկ մեկ գեներալի ականջն է կծել։ Մանրամասնությունները ներկայացված են նոր վավերագրական ֆիլմում, որի բովանդակությունն այսօր համառոտ շարադրել է «Nordic Monitor» կազմակերպության կայքը։
Եթե Թուրքիայի ղեկավարներն այդպես են վարվում իրենց ավագ սպաների հետ, ինչե՞ր կարող են անել նրանք, օրինակ, իրենց ատած հայերի դեմ։ Ճիշտ է՝ ցեղասպանություն, որը և հետևողականորեն իրականացնում են նաև մեր օրերում։
Մեզանում Թուրքիայի հետ բարեկամանալու ջատագովները պետք է հասկանան, որ մի օր էլ Էրդողանն ու Ֆիդանը, օգտվելով այդ հիմարների զգոնության բթացումից, կծելու են իրենց ականջներն ու պոկելու են իրենց վզերը։ Բայց ու՞մ եմ ասում. ծախված, անգրագետ և անսկզբունք իդիոտները միևնույն է իրենց էշն են քշելու։ Նրանց պետք է պարզապես կանգնեցնել, այլապես Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կեղծ-կարգավորումը բերելու է ամբողջ հայ ազգի խոշտանգմանն ու վերջնական բնաջնջմանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը