Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Որքան էլ այս տարվա ապրիլյան հարձակումից ավելի հզոր էր երեկ Իսրայելին Իրանի հասցրած հրթիռային հարվածը, այդուամենայնիվ այն նույնպես կրում էր առավելապես ցուցադրական բնույթ։
Հարվածներն ուղղված էին ոչ թե ենթակառուցվածքների կամ կառավարական շենքերի, այլ հիմնականում ռազմաբազաների դեմ, որտեղից իսրայելական անձնակազմն ու տեխնիկան պետք է հասցրած լինեին տարհանվել։ Ըստ երևույթին, Իրանը դեռ հույս ունի, որ իր ռազմական կարողություններին ակնբախորեն ծանոթանալուց հետո Իսրայելը հետ կկանգնի Իրանին ուղղակիորեն հարվածելու մտադրությունից։ Այսպիսի հաշվարկը, սակայն, հազիվ թե իրեն արդարացնի։
Իսրայելը՝ ԱՄՆ-ի աջակցությամբ, անպատճառ, ուժգին հարված է հասցնելու Իրանի կարևոր ենթակառուցվածքներին, ներառյալ միջուկային օբյեկտներին և կառավարական շենքերին։ Այսպիսի առիթ սիոնիստները ձեռքից բաց չեն թողնելու։
Հետևաբար, այն, ինչին երեկ աշխարհն ականատես եղավ Մերձավոր Արևելքի երկնքում, ընդամենը նախերգանքն էր։ Ամեն ինչ դեռ առջևում է։
Իսկ ինչ վերաբերում է մեզ, ապա վառոդի տակառի վրա ապրող այս տարածաշրջանում փաշինյանական անմեղսունակ իշխանության հեծանվացավն ու փառատոնացավն անմիջականորեն սպառնում են Հայաստանի Հանրապետության անվտանգությանն ու բուն գոյությանը։ Խամաճիկները լրջանալու և սթափվելու նշաններ չեն դրսևորում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը