Թուրքիան հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղության համաձայնագիր կկնքվի։ Այս մասին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Անկարան հավատարիմ է Երեւանի և Բաքվի միջև համաձայնագրի ստորագրմանը և խաղաղության հաստատմանը։ Մենք ցանկանում ենք տեսնել այս հաշտությունը որքան հնարավոր է շուտ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեր հանդիպումներում մենք դրական քայլեր ենք տեսնում այս ուղղությամբ»,- ասել է Էրդողանը։
Նա նաև նշել է, որ Ադրբեջանի ղեկավարը աջակցում է «հակամարտությունը կարգավորելու դրական միջոցներին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը