Այս իշխանությունների ակնկալիքը մեկն է` որտեղից կկարողանան, փող բերեն: Այս մասին սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը։
«Փողն էլ բերեն` ինչ անեն, իրենց արյունոտ աթոռը երկարաձգեն: Հիմա Արևմուտքից են կարողանում փող բերել, Արևմուտքի հետ են, վաղը Ռուսաստանը կլինի, Ռուսաստանի հետ կլինեն, մյուս օրը Չինաստանը: Թուրքիայից հրահանգում են, ասում` Պաղեստինի անկախությունը ճանաչի, ճանաչում է, արտաքին պարտքը բարձրացրել են ահռելի չափերով, թող ցույց տան` ինչի վրա են ծախսում: Ինքը այնտեղ չարիք է, մահ, սատանա: Այս շարժումն, այդ չարիքն այնտեղից պոկելու, վերացնելու մասին է: Հայաստանը պետք է ունենա հակա-ներից հրաժարվող քաղաքականություն: Չի կարող մեր երկիրը դիմանալ ոչ մի բանի: Այս աշխարհաքաղաքական բախումները ոչ մի բանի օգտին չեն»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը