01 07 2024

Իրենք պատրաստ են անել ավելին, եթե վարչապետի աթոռը իրենց վստահվի․ Փաշինյանը վախենալու բան ունի․ Բորիս Մուրազի

Իրենք պատրաստ են անել ավելին, եթե վարչապետի աթոռը իրենց վստահվի․ Փաշինյանը վախենալու բան ունի․ Բորիս Մուրազի

Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայաստանի իշխանության ղեկը իրենց ձեռքում պահող թիմի առաջին շարքերում հակառուսականության շքերթ է։ Փաշինյանի թիմի առաջին դեմքերը իրար հերթ չտալով անում են կտրուկ, գրեթե միշտ անպատասխանատու հայտարարություններ հայ-ռուսական հարաբերությունների մասով։
Ալեն Սիմոնյան, Արարատ Միրզոյան, Արմեն Գրիգորյան և իհարկե Նիկոլ Փաշինյան։ Այս չորս գործիչներն են հիմնականում հակառուսական գործողությունների իշխանական շարժիչը։ Արդարության համար պետք է նկատել, որ հաճախ Նիկոլ Փաշինյանն առավել զուսպ է, քան օրինակ Ալեն Սիմոնյանն ու Արմեն Գրիգորյանը։ Հատկապես նշված երկու գործիչները անում են հայտարարություններ, որոնք արժանանում են ռուսական կողմի ամենախիստ արձագանքին։
Օրերս Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե Արցախը Ադրբեջանին տվել են ոչ թե իրենք, այլ Ռուսաստանի Դաշնությունը։ Այս հայտարարությանն ի պատասխան ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արմեն Գրիգորյանին անվանեց քարտուղարուհի։
Ալեն Սիմոնյանն էլ Լատվիա կատարած այցի ընթացքում հայտարարել էր, թե ցանկանում են դառնալ ԵՄ մաս․ «Մենք կիսում ենք Լատվիայի և ԵՄ մյուս անդամ երկրների արժեքները, ուստի մեզ նրանց աջակցությունն է պետք՝ ԵՄ ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար»,-ասել էր նա։
Իսկ ահա Արարատ Միրզոյանը օրերս հանդիպում էր ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ:
Հակառուսականության այս շքերթը շատերի համար անհասկանալի է, բայց իրականում ունի պարզ բացատրություն։
Իշխանության ներսում լավ են հասկացել, որ իրենց իշխանությունը պահում է միայն Արևմուտքը ու եթե ցանկանում են շարունակել իրենց դիրքերի պահպանումը, ապա պետք է ցույց տան քեռի Սեմին, որ իրենք ևս թրենդից հետ չեն մնում և հակառուսականության ջահակիրներ են։
Այս տեսանկյունից, երբ նայում ես՝ ամեն բան իր տեղն է ընկնում և հստակ ունենում է բացատրություն։ Հակառուսականությամբ, Հայաստանի անվտանգության ու ապագայի հաշվին այս մարդիկ տուն են պահում ու լուծում են իրենց ապագա պաշտոնավարման հարցը։ Եթե հանուն պաշտոնի պետք լինի, ապա իրենք կարող են հրապարակային վարքով վերադառնալ իրենց ընդդիմադիր ժամանակներ ու նորից Երևանում վառել Ռուսաստանի դրոշներ ։
Հ․Գ․ Ի դեպ ՔՊ-ականների խանդավառ հակառուսականությունը վտանգներ է ստեղծում նաև Փաշինյանի համար, քանի որ օրինակ Արմեն Գրիգորյանի կամ Ալեն Սիմոնյանի առավել կոշտ հակառուսական դիրքը կարծես ակնարկ է Քեռի Սեմին, որ այստեղ կան նաև իրենք, ովքեր Փաշինյանից առավել հակառուս են ու, եթե իշխանության ղեկին գտնվողի փոփոխության հարց առաջանա, ապա իրենք պատրաստ են անել ավելին, քան Փաշինյանը, եթե իրենց վստահվի վարչապետի աթոռը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ