27 06 2024

Մեր շարժումը տեսակով՝ ազգային ազատագրական է, իսկ վերջնահանգրվանի լուծումները քաղաքական են․ Բագրատ սրբազան

Մեր շարժումը տեսակով՝ ազգային ազատագրական է, իսկ վերջնահանգրվանի լուծումները քաղաքական են․ Բագրատ սրբազան

Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ Շարժման տրամաբանությունը նույնն է։

«Մեր շարժման տրամաբանությունը լինելու է այն, ինչով մենք սկսել ենք։ Վերստին ուզում եմ կրկնել՝ մեր շարժման հիմքը, էությունը, բովանդակությունը բարձր իմաստով հոգևոր է։ Եթե նկարագրելու լինենք տեսակով՝ ազգային ազատագրական է, իսկ վերջնահանգրվանի լուծումները քաղաքական են»,- ասաց նա։

Բագրատ Սրբազանը շեշտեց՝  Շարժումը նաև ստի դեմ է։

«Մենք գիտենք, որ ստի հայրը սատանան է, ուրեմն, լայն իմաստով, մեր շարժումը չարիքի դեմ է, չարիքի մարմնավորման դեմ է, այն չարիքի, որը վիշապի պես նստած է զուլալ աղբյուրի ակունքին ու ոչ միայն խմում է այդ ջրերը՝ փչացնելով, սպառելով ու ոչնչացնելով, այլև միևնույն ժամանակ ծարվի է մատնում ողջ ժողովրդին։ Այդ չարիքը լինելու է մեր թիրախը, մեր հիմնական թիրախը, այն վերացնելն է լինելու մեր թիրախը, ազատագրությունը»,- ասաց Սրբազանը։

Ինչ վերաբերում է քաղաքական լուծումներին, ապա դրա պահանջը, ինչպես նշեց Սրբազանը, իրենք արդեն դրել են։

«Լուծումները տարաբնույթ են, բայց մեկն է թիրախը՝ ազատագրում չարիքից։ Եվ դա քաղաքական լուծում է։ Մեր պայքարն այդպես է լինելու»,- ասաց Բագրատ Սրբազանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ