25 06 2024

Փաշինյանի ամեն քայլն ու օրը սրընթաց մոտեցնում են նոր ու ավելի կործանարար պատերազմին․ Վահե Սարգսյան

Փաշինյանի ամեն քայլն ու օրը սրընթաց մոտեցնում են նոր ու ավելի կործանարար պատերազմին․ Վահե Սարգսյան

Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մամուլում գրվեց, որ անցյալ շաբաթ օրը տեղի ունեցած քաղաքական ժողովին Փաշինյանը որևէ հստակեցում չի արել՝ ի վերջո ի՞նչ է սպասվում սահմանազատման արդյունքում, ու՞ր է գնում Հայաստանը:
Ավելին՝ այլևս անթաքույց հայտարարել է՝ որևէ երաշխիք չկա, որ սահմանազատումից կամ մյուս պահանջների կատարումից հետո Ադրբեջանը վերջնական խաղաղության կգնա ու այլեւս սադրանքների չի դիմի:
Սա արդեն որերորդ անգամն է, որ Նիկոլ Փաշինյանն ուղիղ ասում է՝ ինքը չգիտի այն սահմանագիծն ու ժամը, թե որտեղ և երբ կավարտվեն Ադրբեջանի պահանջները:
Ավելին, Ալիևն ապրիլին տված իր հարցազրույցում նույնքան ուղիղ ասել է՝ սահամագծման ու ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման (իմա՝ խաղաղության) գործընթացներն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱՆՋԱՏՎԱԾ ԵՆ: Եվ որ սահամանգծումը դա երկարատև ու ԱՌԱՆՁԻՆ մի գործընթաց է, որը ԲՈԼՈՐՈՎԻՆ ԿԱՊ ՉՈՒՆԻ Ադրբեջանի պահանջներով ձևավորվող խաղաղության օրակարգի հետ:
Հետևաբար, Փաշինյանի այն հայտարարությունը, թե մենք սահմանագծմամբ ստանում ենք անվտանգության ռիսկերի նվազում, ՈՒՂՂԱԿԻ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ Է և հայ ժողովրդին հերթական անգամ ծուղակի մեջ պահելու գավառական ճարպկություն:
Իրականում՝ Փաշինյանական «սահմանազատում-սահմանագծումը» ՈՉ ԹԵ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ, ԱՅԼ ՇԵՇՏԱԿԻ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է անվտագության ռիկսերը: Քանզի ՀՀ-ին ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄԻՑ ԱՌԱՆՁՆԱԲԱՐ ներկայացվող ադրբեջանական պահանջները (ավելի ճիշտ՝ սպառնալիքները) գնալով մեծանում են, իսկ «սահմանագծումով» ավելի հարմար դիրքավորվող ու առանց կրակոցի երկրի խորքը ներթափանցող թշնամին դրանով ստանում է սեփական կործանարար պահանջները շանտաժով ու սպառնալիքներով պարտադրելու անգնահատելի հնարավորություն:
Փաշինյանի ամեն քայլն ու օրը սրընթաց մոտեցնում են նոր ու ավելի կործանարար պատերազմին: Իսկ խաղաղությունը լինելու է կա՛մ ՀՀ մասնատմամբ ու հայ ժողովրդի ստրկացմամբ, կա՛մ Արցախի վերաազատագրմամբ ու նոր անվտանգության համակարգի ստեղծմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ