21 06 2024

Նրանք ցանկացել են ցույց տալ, որ Արցախի Հանրապետության ներկայացուցչությունը իրենց համար որևէ նշանակություն չունի․ Ռոման Երիցյան



«Մեքենայի առգրավման և բռնի ուժ կիրառելու գործողությունները դատական կարգով վիճարկելու են»,- Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության դիմաց հայտնեց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը՝ անդրադառնալով քննիչների և հատուկ ջոկատայինների կողմից ներկայացուցչության դարպասները կոտրելու և ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան առգրավելու դեպքին։

Նա նշեց, որ վիճահարույց է առանց դատարանի որոշամ մեքենայի առգրավումը, դրա տևողությունը, առանց փաստաբանի գործողություններ իրականացնելը, ուժ կիրառելը, դարպասը կոտրելը։

Փաստաբանի ներկայացմամբ՝ հատուկջոկատայինները պահանջել են բացել ներկայացուցչության դարպասներ, բայց աշխատակցի մոտ բանալի չի եղել, ինչի պատճառով էլ հատուկջոկատայինները կոտրել են դարպասը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ