21 06 2024

Այդպիսի ցանկապատ կամ փշալար գոյություն չունի. Բագրատ սրբազան



Հին դպրոցը խնդիրներ ունեցող դպրոց է, մենք էլ կողքին բունկեր ենք կառուցել, որ եթե դիմացից հարված լիներ, աշակերտները մտնեն այնտեղ: Այս մասին Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը:

«Որոշել են նոր դպրոց կառուցել, գյուղում առավելագույնը 50 աշակերտ է եղել, հիմա նայեք, թե ինչ հսկայական դպրոց է կառուցվել, չգիտեմ՝ քանի հարյուր աշակերտի համար։ Հսկայական գումարներ են ծախսել, հիմա ասում են՝ դպրոցը չի գործարկվելու: Հավանաբար հենց սկզբից էլ մտածել են, որ դա որպես դպրոցի չի ծառայելու»,- նշեց նա:

Հավաքված գյուղացիները Բագրատ սրբազանին ասացին, որ իրենք իշխանությունների կողմից ցուցադրված փշալարերով ցանկապատ չեն տեսել:

«Ամեն դեպքում գնանք, փորձենք արձանագրել, միգուցե մի թաքնված տեղում գտնենք։ Չկա նման բան: Այդպիսի ցանկապատ կամ փշալար գոյություն չունի: Բայց հստակ է, որ բացի այն, որ պետական ամբողջ սահմանը քանդված է, նաև մարդկանց իրավունքներն են խախտված, սեփականության իրավունքը: Մարդիկ կան, որոնց տները 1960-ականներից են իրենց փոխանցվել: Կան տներ, որոնց կադաստրի վկայականները 2018-ից հետո իրենք են տվել: Այսինքն բացի պետական ամբողջ սահմանը միակողմանի հանձնել, զիջելը, նաև մարդկանց իրավունքներն են խլել: Պետք է դատական գործընթաց սկսվի, մենք արդեն խորհրդակցել ենք իրավաբանների հետ՝ հասկանալու համար, թե ինչ ուղղությամբ պետք է գնալ»,- պատասխանեց սրբազանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ