«Վայոց ձորի մեր անդամներին՝ շուրջ 10 հոգի, ձերբակալել են: Կարող եմ ասել՝ մարդկանց առևանգել են, գտնվելու վայրերը շատ մեծ դժվարությամբ ենք կարողանում իմանալ, փաստաբաններն էլ չեն կարողանում իմանալ, իրենց կարճ խելքով փորձում են ինչ-որ ցուցմունքներ կորզել՝ չհասկանալով, թե ում հետ գործ ունեն: Նույնիսկ մեզ տեղեկություն չեն տրամադրում, թե առևանգված մեր ընկերները որ բաժիններում են գտնվում»,- ճեպազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով կուսակցականների ձերբակալումներին։
Ըստ նրա, քննչական մարմիններն ու Նիկոլ Փաշինյանի լրատվամիջոցները աշխատում են միասին․ նախ այդ լրատվամիջոցներով ինչ-որ անհասկանալի ձայնագրություններ են տարածում, ապա քննչականը գնում է հետևներից։
Ինչ վերաբերում է ոստիկանության՝ Բաղրամյան փողոցում քաղաքացիներին ջարդելուն, նռնակներ կիրառելուն, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ եղել է հենց առաջին գծում և ֆիքսել է ամենը, լրատվամիջոցները՝ ևս։
«Իրենց ապօրինություններն արդարացնելու համար փորձում են հարցի բուն էությունը շեղել և ցույց տալ, իբր պաշտպանվել են։ Ոչ, իրենք կազմակերպված հարձակվել են մեր քաղաքացիների և բնակչության վրա՝ Նիկոլի հրահանգով, որովհետև էդ արնախումը մենակ արյուն, պատերազմ ու մահ է բերել էս երկրին։ Չի բավարարվել թափած արյունով և իրենց մոտեցմամբ՝ ինչքան շատ, այնքան լավ։ Այս իրավիճակի ամբողջ պատասխանատուն ինքն է»։
Դարձյալ անդրադառնալով կուսակցության անդամների վրա քրգործերին, Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Երբ կա թրքահպատակ իշխանութուն, ազգային ուժերի դեմ պայքարը բնական է։
Եկեղեցու դեմ էն արշավը, որ սրանք սկսել են, նույնիսկ սելջուկ թուրքերը չեն արել ժամանակին, ինչ հիմա անում են ՔՊ-ականները։ Սրանք հայկականության հետ առնչություն չունեն, սա մի հատ բուծված խումբ է եղել թրքահպատակ, որ հայտնվել է իշխանության ղեկին և երկիրը օրեցօր տանում է նոր զիջումների։
Բոլորին հայտնի է, թե ով են սրանք․ խնդիրն այն է, թե երբ, ինչ ժամկետում ու ոնց պետք է ազատվենք սրանցից, որպեսզի առնվազն կասեցնվի այս ընթացքը»։
Լրագրողի դիտարկմանը, թե՝ եթե շարժումը մարած է, ինչպես ասում են իշխանականները, այդ դեպքում ինչո՞ւ են բռնաճնշումներ իրականացնում շարժման մասնակիցների նկատմամբ, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Ես վստահ եմ, որ Բագրատ սրբազանը Նիկոլի քաղաքական հոգեհանգստի արարողությունը կանի։ Ու արդեն արել է, ձեզ ասեմ, մնացել է քաղաքական թաղումը։
Սա իշխանութւոը պահելու համար պատրաստ է արյուն թափել, բայց տեսավ, որ ժողովուրդը կրակոցից նույնիսկ հետ չի գնում։
էդ մարդու որդին, ինչպես ասում է Բագրատ սրբազանը, ասել է՝ եթե Տավուշից մի սանտիմետր տամ, ձեռքս կտրելու եմ․ ինքը տվեց, բայց կտրեց մեկ այլ քաղաքացու ձեռք։ Այսինքն, ասաց իմ ձեռքը, բայց կտրեց քաղաքացու ձեռքը։ Արյունը իր վզին է»։
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը