ՌԴ կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ որոշել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալի պաշտոն սահմանել և այն առաջարկել Դմիտրի Մեդվեդևին:
«Դմիտրի Անատոլևիչը մշտապես զբաղվել է այդ հարցերով: Ես հնարավոր եմ համարում եւ նրան խնդրել եմ, որպեսզի հետագայում ևս զբաղվի այդ հարցերով: Հնարավոր եմ համարում եւ հետագայում կսահմանեմ ԱԽ ղեկավարի տեղակալի պաշտոնը»,- ասել է Պուտինը, ով և Անվտանգության խորհրդի ղեկավարն է: Խորհրդի կազմում են 11 մշտական անդամներ, Մեդվեդեւը ԱԽ մշտական անդամներից մեկն է:
Հիշեցնենք, որ ՌԴ կառավարությունը հայտարարել է Սահմանադրության 117-րդ հոդվածին համապատասխան հրաժարական տալու մասին: Այդ մասին հայտարարել է Մեդվեդեւը:
Պուտինն ասել է, որ գոհ է կառավարության աշխատանքից: Նրա խոսքով՝ պաշտոնյաներին չի հաջողվել անել ամեն ինչ, սակայն դա հնարավոր չէ: Նա նաեւ հանձնարարել է կատարել պարտականությունները մինչեւ կառավարության նոր կազմ կձեւավորվի:
Ավելի վաղ չորեքշաբթի Պուտինը ուղերձ է հղել Դաշնային ժողովին եւ առաջարկել քննարկել իշխանական մարմինների միջեւ լիազորությունների մասնավոր բաշխման մասին Սահմանադրության փոփոխությունները: Մասնավորապես, նա առաջարկել է Պետդումային իրավունք տալ ոչ միայն համաձայնեցնել, այլ նաեւ հաստատել վարչապետի, փոխվարչապետի եւ կառավարության այլ անդամների նշանակումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը