ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոն է ստեղծել և այդ պաշտոնում նշանակել Դմիտրի Մեդվեդևին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահն է երկրի ղեկավարը:
Հիշեցնենք, որ ՌԴ կառավարության հրաժարականից հետո Վլադիմիր Պուտինը ՌԴ վարչապետ է նշանակել Միխայիլ Միշուստինին։
Միշուստինի նշանակումից հետո Դմիտրի Մեդվեդևը ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել Կառավարության ողջ անձնակազմին համատեղ աշխատանքի համար։
«Դա երբեմն հեշտ չէր, սակայն մենք գտանք լուծումներ, որոնք օգնեցին մեր երկրին առաջ գնալ։ Միշտ գործել ենք մարդկանց շահերից ելնելով։ Եվ մեզ շատ բան հաջողվեց։ Այստեղ մեծ դեր խաղաց Կառավարության անդամների լուրջ փորձը և պրոֆեսիոնալիզմը։ Այս մասին ասաց և մեր երկրի նախագահը։ Այս ողջ ընթացքում կառավարությունն աշխատեց որպես մեկ թիմ, համախոհների թիմ, որին ես վստահում էի։ Նոր մասշտաբային խնդիրները, որոնք ՌԴ նախագահն առաջադրելց իր ուղերձում, նոր մոտեցումներ են պահանջում։ Վստահ եմ, որ կառավարությունը, որը մոտ ժամանակներս կնշանակվի, կհաղթահարի դրանք։ Ցանկանում եմ հաջողություն մաղթել կառավարությանը աշխատանքում և մտածվածն իրագործելու հարցում։»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը