24 07 2020

Ադրբեջանը և Հայաստանը պետք է զերծ մնան չմտածված գործողություններից. Մեդվեդև

Ադրբեջանը և Հայաստանը պետք է զերծ մնան չմտածված գործողություններից. Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել Երևանին և Բաքվին ձեռնպահ մնալ չմտածված գործողություններից:

Մեդվեդևը Ֆեյսբուքում ներկայացրել է այն հարցերի մասին, որոնք քննարկվել են Ռուսաստանի Դաշնության Նախագահի և Անվտանգության խորհրդի մշտական անդամների հանդիպման ժամանակ՝  նշելով, որ ուշադրություն է դարձվել նաև Ադրբեջանի և Հայաստանի սահմանին շարունակվող սրմանը:

«Երևանը և Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից», - նշել է Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ