Սահմանազատման հետ կապված իրադրության մեջ կա շատ մեծ թյուրըմբռնում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը:
«Սահմանազատման գործընթացը առնվազն հավասարաբար Հայաստանի կառավարության նախաձեռնությունն է՝ արձանագրելու համար ՀՀ ինքնիշխան տարածքը: Ես դա ասել եմ, եթե ոչ շատ ուղիղ, առնվազն մի քանի անգամ այս թեմային անդրադարձել եմ, այդ թվում ԱԺ ամբիոնից»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ մինչեւ հիմա Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքներից դուրս չի եկել, այդ հատվածները չեն սահմանազատվել, Փաշինյանն ասաց. «Այդ սահմանները չսահմանազատվեցին փոխադարձ պայմանավորվածությամբ: Որովհետեւ նույն տրամաբանությամբ Ոսկեպարում կային մեծ պրոբլեմներ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը