«Կա խզում, որը արձանագրվել է կառավարության ծրագրի և նրա գործունեության մեջ։ Ազգային ժողովի մեծամասնությունը, որ դուք եք, ընդունել եք մի ծրագիր, այդ ծրագիրը կառավարությունը չի իրականացրել։ Այդ խզումները շատ լուրջ են և այդ խզումի վերացմանն է ուղղված նաև այն հարցը, որ կամ այս կառավարությունը փոխում է ծրագիրը, այսինքն նոր ծրագիր է ընդունվում Ազգային ժողովի կողմից և դա խորհրդարանական համակարգին բնորոշ գծերից մեկն է, կամ այդ կառավարությունը հրաժարական է տալիս։ Ուրիշ ձև գոյություն չունի»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը