08 06 2024

Այսօր բանակցություններ գոյություն չունեն․ Այսօր գոյություն ունի ուժի պարտադրանք․ Սրբազան



Արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում «Agence France Presse» լրատվական գործակալության հարցին պատասխանելով՝ Բագրատ Սրբազանն ասել է. 

«Այսօր բանակցություններ գոյություն չունեն։ Այսօր գոյություն ունի ուժի պարտադրանք, թելադրանք և վերջին դեպքերն էլ դրա մասին են խոսում։ Այս սահմանազատման գործընթացը տեղի է ունեցել բոլոր իմաստներով, ոլոր ասպեկտներով խախտումներով թե՛ օրինական դաշտում, թե՛ տրամաբանական դաշտում, թե՛ բարոյական դաշտում, թե՛ քաղաքական դաշտում, թե՛ անվտանգային դաշտում։  Այսօր տեսնում ենք, թե ինչպես Ադրբեջանի իշխանությունները պարզապես խոսում են պարտադրանքի և սպառնալիքի լեզվով։ Մեր խնդիրն է, գոյություն չունեցող բանակցությունների փոխարեն իրական բանակցությունների մեջ մտնենք, իրական ու բազմակողմանի օրակարգով»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ