05 06 2024

Այդ փորձագետներին մենք գումար վճարենք, կասեն՝ շարժումը տիեզերական նշանակություն ունի. Բագրատ սրբազան



Այդ քաղաքագետ-փորձագետներին, եթե մենք գումար վճարենք, կասեն՝ շարժումը համաշխարհային տիեզերական նշանակություն ունի: Այս մասին ավտոերթով դեպի Վարդենիս մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը:

«Այդ մարդիկ փող աշխատող մարդիկ են, նրանց համար ոչ երկիր կա, ոչ հայրենիք ու պետություն: Իրենց համար կարևոր է իրենց որովայնը, իրենց տրված արծաթը: Այսօր ամերիկյան քարոզչության մեջ են, վաղը Ռուսաստանից գումար ստանան, ռուսական քարոզչությունից են խոսելու նույն ջանասիրությամբ: Դրանք փորձագետ չեն, փորձանգաբերներ են, մի պստիկ խումբ, որ դեմերես խոսես, ուղղակի կչորանան տեղում»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ