Այդ քաղաքագետ-փորձագետներին, եթե մենք գումար վճարենք, կասեն՝ շարժումը համաշխարհային տիեզերական նշանակություն ունի: Այս մասին ավտոերթով դեպի Վարդենիս մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը:
«Այդ մարդիկ փող աշխատող մարդիկ են, նրանց համար ոչ երկիր կա, ոչ հայրենիք ու պետություն: Իրենց համար կարևոր է իրենց որովայնը, իրենց տրված արծաթը: Այսօր ամերիկյան քարոզչության մեջ են, վաղը Ռուսաստանից գումար ստանան, ռուսական քարոզչությունից են խոսելու նույն ջանասիրությամբ: Դրանք փորձագետ չեն, փորձանգաբերներ են, մի պստիկ խումբ, որ դեմերես խոսես, ուղղակի կչորանան տեղում»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը