«Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը հայտարարություն է տարածել.
«Հունիսի 9-ին, ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա Սրբազան Շարժման Մեծ հանրահավաքը։
Այն չափազանց մեծ նշանակություն ունի մեր հաղթանակի համար։ Այդ օրը Բագրատ Սրբազանը հանդես է գալու կարևոր՝ իրավիճակ փոխող ելույթով։
Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բոլորս միասին սկսենք հանրահավաքի իրազեկման ակցիան։ Խնդրում ենք տարածել պաստառները սոցիալական ցանցերի ձեր էջերում՝ հորդորելով մարդկանց հունիսի 9-ին գալ Հանրապետության հրապարակ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը