Բռնաճնշումները մնացել են Նիկոլ Փաշինյանի միակ գործիքը: Այս մասին ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Ինքն էլ դրա մասին գիտի, էնա քունը կորցրել է՝ չգիտի հեծանիվի վրա նստի, հեծանիվը դնի իրա գլխին, ի՞նչ անի։ Այլևս չի հասկանում, թե ոնց կարա վերականգնի երբեմնի էն ստի շղարշը, որով ինքը պատել էր ՀՀ-ն»,-ասաց նա։
Աննա Մկրտչյանը նշեց, որ իրենց կուսակիցը երեկ տևական ժամանակ եղել է առևանգված, շուրջ 3 ժամ նրան թույլ չի տրվել կապ հաստատել որևէ մեկի հետ:
Անդրադառնալով ԱԳՆ-ի դիմաց տեղի ունեցած անկարգություններին Մկրտչյանն ասաց. «Փաշինյանի սև և կարմիր գույնի բերետներ հագնող կենդանիներին հրահանգ էր իջեցվել կազմակերպել զանգվածային անկարգություն: Այո, այնտեղ տեղի է ունեցել զանգվածային անկարգություն և խուլիգանություն, բայց դա կազմակերպել և իրականացրել են այս երկրում ձևական իմաստով ասած ոստիկանական շարքերը: Այնտեղ և մարդ են ծեծել, և խոշտանգել են, և հայհոյել են քաղաքացիներին»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը