Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ազգային ժողովում հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 4-ին, Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը ՀՀ ՄԻՊ գրասենյակի դիմաց էր:
ՄԻՊ-ի ներկայացուցիչը հայտնեց ցուցարաներին, որ պաշտպանը պատրաստ է ընդունել Բագրատ սրբազանին և ևս չորս հոգու, սակայն նրանք դեմ են, որպեսզի հանդիպումը լուսաբանվի լրատվամիջոցների կողմից։
Բագրատ Սրբազանը պատասխանեց, որ սա հանրային, թափանցիկ գործընթաց է և լրատվամիջոցների ներկայությունը հանդիպմանը պարտադիր է։
Մանասյանի խոսնակը գնաց քննարկման, ապա վերադարձավ և տեղեկացրեց, որ ՄԻՊ-ի դիրքորոշումը մնում է նույնը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը