04 06 2024

ՄԻՊ-ը խուսափում է Բագրատ սրբազանի հետ բաց հանդիպումից

ՄԻՊ-ը խուսափում է Բագրատ սրբազանի հետ բաց հանդիպումից

Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն այս պահին ՀՀ ՄԻՊ գրասենյակի դիմաց է:

«Մենք այցելել ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի մեր հարցումներին պատասխան տան ու նաև ասեն՝ այս ողջ ընթացքում ՄԻՊ-ը ծառայել է մարդու իրավունքներին, թե՞ այլոց»,- նշեց Բագրատ սրբազանը։

ՄԻՊ-ի ներկայացուցիչը հայտնեց ցուցարաներին, որ պաշտպանը պատրաստ է ընդունել Բագրատ սրբազանին և ևս չորս հոգու, սակայն նրանք դեմ են, որպեսզի հանդիպումը լուսաբանվի լրատվամիջոցների կողմից։

Բագրատ Սրբազանը պատասխանեց, որ սա հանրային, թափանցիկ գործընթաց է և լրատվամիջոցների ներկայությունը հանդիպմանը պարտադիր է։

Մանասյանի խոսնակը գնաց քննարկման, ապա վերադարձավ և տեղեկացրեց, որ ՄԻՊ-ի դիրքորոշումը մնում է նույնը:

Նույնը մնաց նաև Բագրատ սրբազանի դիրքորոշումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ