04 06 2024

ՄԻՊ-ը ծառայել է մարդու իրավունքների՞ն, թե այլ բանի. Բագրատ սրբազան



Այս ընթացքում ՄԻՊ-ը ծառայել է մարդու իրավունքների՞ն, թե՞ այլ բանի։ Այս մասին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց հայտարարեց Բագրատ սրբազանը:

«Այս ընթացքում տեղի ունեցած բոլոր գործղություններին, որոն, օրինակ, ոստիկանության կողմից են ձեռնարկվել, 30-40 հոգով ծեծելով, խոշտանգելով Աշոտ Սիմոնյանին, ոստիկանական ավտոշարասյուներով փորձել են արգելափակել Ամենայն հայոց հայրապետի մուտքը Սարդարապատ: Անցած օրը ԱԳՆ-ի դիմաց Աշոտ Հարությունյանին ծեծելով գողացել, տարել են, Արման Սարգսյանի երեսին ոտքերով քայլել են: Արցախի մեր երկու քաղաքապետներին անօրինական կալանքի տակ են պահում: Մարդուն զուտ ազդանշանի համար գլուխն են ջարդել: Շարքը երկար է: Կիրանցի ժողովրդին զրկել են սեփականության իրավունքից: Այս ամենին ՄԻՊ գրասենյակը որևէ գնահատական տվել է, թե ոչ, և որևէ կերպով այդ գնահատականը պնդե՞լ է, թե՞ ոչ: Սրանք մարդու իրավունքների խախտումներ չե՞ն»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ