01 06 2024

Ոնցոր ընտանիքում երեխաները որոշեն իրենց մորը հարկել․ Միքայել սրբազանը՝ եկեղեցուն հարկելու մասին



 

Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Գյումրիում հանրահավաքից առաջ պատասխանեց լրագրողների հարցերին։

Ոստիկանությունն ուժ է կիրառում քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ հոգևորականների, ի՞նչ վերաբերմունք ունեք։

Քո հարցը քեզ չի՞ զարմացնում։ Այսինքն կարող եմ ասել դրվատում ե՞մ, գովում ե՞մ, շատ ճի՞շտ են անում ոստիկանները։ Հնարավոր է՞ այդպիսի բան ասեմ։

Շատ տգեղ են վարվում։

Սա ուղիղ հրահա՞նգ է։

Բա ի՞նչ, բա ի՞նչ, կարծում եք ինքնաբո՞ւխ են անում։

Բա ոստիկանությունն ասում է էդպիսի բան չկա։

Բա ո՞վ է հրահանգել։ Ամեն մի ոստիկան իր գլխի փչելով հելնում ու մարդկանց ծեծում է՞, ո՞նց կարող է հրահանգ չլինել։

Եկեղեցին թիրախ է դարձել, ԱԺ-ում բուռն քննարկումներ են գնում եկեղեցու հարկման հետ կապված, թեպետ գիտենք, որ արդեն հարկվում է։ Այս առումով ի՞նչ կարող եք ասել։

Քմծիծաղ է հարուցում, քմծիծաղ։ Իրենց ողորմելիության, մանրության, փոքրության, փոքրոգության վրա եմ զարմանում։ Էժանագին շանտաժիստի մեջ է մի ամբողջ կուսակցություն։ Եթե դրանով կարծում են՝ կարող են ահաբեկել եկեղեցուն, ուղղակի եկեղեցուն չեն ճնաչում և ցույց են տալիս, որ իրենք էդ եկեղեցուց չեն, էդ եկեղեցու անդամ չեն։ Որովհետև էդ եկեղեցու անդամը չի կարող մտածել իր մորը հարկելու մասին։ Ոնցոր ընտանիքում երեխաները մտածեն, որ մայրը իրենց հարկ չի վճարում ու մորը հարկեն։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ