02 08 2018

Անվավեր են ճանաչվել նախկին պաշտոնյաների և հոգևորականների դիվանագի­տական անձնագրերը. «Ժողովուրդ»

Անվավեր են ճանաչվել նախկին պաշտոնյաների և հոգևորականների դիվանագի­տական անձնագրերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 31-ից անվավեր են ճանաչվել Հայաստանի Հանրապետության բոլոր նախկին պաշտոնյաների դիվանագի­տական անձնագրերը: Հետաքրքիրն այն է, որ խոսքը վերաբերել է նաև բարձրաստիճան հոգևորականներին, որոնց Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից դեռևս հուլիսի 25-ին հրահանգ է եղել վերադարձնել դիվանագիտական անձ­նագրերը: 

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին ևս այդպիսի հրահանգ է տրվել Մայր Աթոռից, սակայն չի մեկնաբանվել, թե ինչու: «Մայր Աթոռից են ասել, որ արտգործնախարարությունը պահանջում է մեր անձնագրերը: Հուլիսի 25-ին եմ այդ մասին տեղեկացել, իսկ չեղարկմաև մասին էլ՝ երեկ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց նա: Մեր դիտարկմանը՝ ինչպես են վերաբերվում այդ որոշմա­նը, Աջապահյանն ասաց. «Թող սպասե­ին, 8 ամիս հետո կավարտվեր դիվանա­գիտական անձնագրի ժամկետը, չէինք տա, կասեին՝ չեն տալիս, այլևս արտոն­յալ չպետք է լինեք: Պարզվում է՝ մենք արտոնյալ ենք եղել, չենք իմացել»:

Ընդգծենք, որ դիվանագիտական անձնագրեր շնորհելը սահմանված է օրենքով, և հստակ ամրագրված է, թե որ պաշտոնյաները և նրանց հետ փոխկապակցված որ անձանց է տր­վում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ