«Բոլոր նրանք, ովքեր որևէ կերպով կտրող-ծակող գործիքներ կունենան, մարդու կվնասեն կամ գույք, նրանք բոլորովին կապ չունեն մեզ հետ։ Մեր ձեռքերի մեջ բացի մեր ձեռքերից, մեր ուսերից, այլ բան չկա։ Հետևաբար, դրանք կա՛մ ներդրված են հատուկ կերպով, ինչպես երեկ գիշեր, կա՛մ սադրիչ են։ Ինչպես նաև էն նետող-գցողները։ Ոստիկանության մեջից էլ են գցել լիքը բաներ»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքված քաղաքացիներին ասաց Բագրատ սրբազանը։
Անդրադառնալով այսօր ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանության հրահրած բախումներին և բիրտ գործողություններին, սրբազանն ասաց․ «Բոլոր տեսակի բռնի գործողությունները, որ տեղի են ուենում, թեկուզ մեր կողմից, դատապարտելի են մեզ համար։ Ուժ ոչ, բայց պաշտպանություն՝ այո։ Չեն կարող մեր տղաներին գողանան-տանեն մեր աչքի առաջից, մենք էլ կանգնենք նայենք, դիտենք, թե ոնց են տանում։
Ես ասում եմ հստակ, ժողովուրդ ջան, էս շարժումը դերասանների համար չէ ու դիտորդների համար չէ։ Հիմիկվանից որոշեն։ Ովքեր գալիս են փայլուն շապիկներով, փայլուն կոշիկներով, մազերը լավ սանրած, փայլուն բաներ են դրանք, բայց ոչ էս շարժման համար։ Դիտորդ ու դերասան մեզ պետք չէ։ Եթե ամբողջ սրտով, ոգով, էությամբ ներգրավված կլինեք, եղեք, եթե չէ՝ ասեք հիմիկվանից։
Մեր աչքի առաջից մարդ են գողանում, մենք կանգնած նայում ենք։ Տանում են ուղղակի։ Ինչի՞ց եք վախենում, ո՞ւմից եք վախենում։ Ես չեմ ասում գնացեք ջարդեք փշրեք, ոչ, բայց մի թողեք տանեն։ Էդ մարդիկ ի՞նչ են արել, որ տանեն։
Եթե մենք մի ամբողջական, լրիվ հասկանալով իրավիճակը, գործելու ենք, մեկս մյուսի համար, ուրեմն գործելու ենք։ Սա շատ կարևոր է։
Ես որևէ ձևով ընկճված չեմ, ոչ մի վայրկյան չընկրկեք, սա ճշմարտության ճանապարհ է։
Մենք ինչ անում ենք, ճիշտ ենք անում, ճիշտ է նեղություն են տալիս մեր ընկերներին, բայց խնդիր չկա»։
Անդրադառնալով ոստիկանության բռնություններին, սրբազանն ասաց․ «Ոստիկանները գլադիատոր են դարձել։ Արարատ Միրզոյանն ո՞վ ա, որ իր համար 10 հազար ոստիկան, էլ սև դիմակով, էլ կարմիր դիմակով, սաղավարտով, վահանով․․․ Ո՞վ է նա․․․»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը