29 05 2024

Բագրատ սրբազանը երթով շարժվում է ՆԳ նախարարություն՝ բացատրություն պահանջելու

Բագրատ սրբազանը երթով շարժվում է ՆԳ նախարարություն՝ բացատրություն պահանջելու

«Հիմա գնալու ենք ՆԳ նախարարություն։ Գնալու ենք բացատրություն ստանալու, հարցադրում՝ կատարվածի համար, հասկանալու՝ ներքին գործերին նախարա՞րն է հրաման տվողը, թե՞ հրաման են տվել, որ կատարի։ Վահե Ղազարյանին շատ լավ եմ ճանաչում։ Գնում եմ արդեն նախկին բարեկամ, պատասխան ստանալու»,- սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքվածներին ասաց Բագրատ սրբազանը՝ հավելելով, որ իրենց գործողություններում ազատ են լինելու։

«Մեր երկրում պետք է անպատասխանատու մարդ չլինի։ Բոլորը իրենց գործողությունների համար պետք է պատասխան  տան։ Էս անտերությունը և մարդկանց մեջ անապահովության զգացումը, պետպաշտոնյայի հղփացած լինելու, աթոռները հոր տնից բերած լինելու զգացումը պետք է վերանա»,- ասաց նա։

Անդրադառնալով դեպքին, որ քրեական գործ է հարուցվել օրերս Բագրատ սրբազանի սենյակում գաղտնալսող սարք տեղադրելու դեպքով, բայց ոչ թե տեղադրող աղջկա, այլ՝ նրան իբրև հոգեկան տառապանք պատճառելու հոդվածով, Բագրատ սրբազանն ասաց․ «Ամենամեծ հոգեկան տառապանքը ինձ է պատճառվել։ Սա խոսում է այն մասին, թե էս մարդիկ ինչքան հետ են մնացել, ինչքան ստորացել, որ ամեն մի առիթ, նույնիսկ իրենց արած հանցանքի առիթ բարդում են մեզ վրա»։ Սրբազանն ասաց, որ կատարվածի ամբողջ տեսագրությունն ունեն և հավելեց․ «Այդ քայլերը մեզ հետ չեն պահի, որովհետև ասել եմ՝ սա ստի ու ճշմարտության պայքար է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ