28 05 2024

Փաշինյանը լեգիտիմ չէ և պետք է հեռանա. «Մայր Հայաստան»

Փաշինյանը լեգիտիմ չէ և պետք է հեռանա. «Մայր Հայաստան»

«Մայր Հայաստանը» դատապարտում է խայտառակ ու ամոթալի միջադեպը և ոստիկանական վայրագությունները։ Շարժման տարածած հայտարարության մեջ ասված է.

«Այսօր տեղի է ունեցել խայտառակ ու ամոթալի միջադեպ Սարդարապատի հուշահամալիրի մոտ: Ոստիկանությունը խոչընդոտել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և նրան ուղեկցող հոգևորականների մուտքը հուշահամալիր։

Սև բերետավորների ու ոստիկանական այլ ստորաբաժանումների միջոցով մի քանի անգամ փորձ է արվել կանգնեցնել Կաթողիկոսի ընթացքը, բայց ի վերջո մեր հոգևորականներին հաջողվել է բարձրանալ մինչև վերջ և Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ հոգեհանգստյան աղոթք անել: Այդ ամենն ակնհայտորեն տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հրահանգով և նրա մուտքը հուշահամալիր ապահովելու համար:

«Մայր Հայաստանը» խստորեն դատապարտում է ՀՀ օրվա իշխանությունների այդ քստմնելի արարքը:

Մենք դատապարտում ենք նաև նախօրեին ոստիկանության կողմից ՀՀ ԱԺ պատգամավորների ու շարքային քաղաքացիների նկատմամբ բիրտ, ապօրինի ուժի կիրառումն ու խուլիգանական պահվածքը:

Այս ամենը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այլևս չունի ժողովրդի աջակցությունը, չունի լեգիտիմություն և հենվում է բացառապես ուժային կառույցների, մասնավորապես՝ ոստիկանության վրա:

Ոստիկանական «սրերով» կարելի է կարճ ժամանակ իշխանություն պահել, բայց նույն այդ «սրերի» վրա հնարավոր չէ երկար նստած մնալ: Փաշինյանը լեգիտիմ չէ և պետք է հեռանա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ