28 05 2024

Կա բացարձակ ատելություն արցախցի հայի նկատմամբ․ Մետաքսե Հակոբյան



Այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում  Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ասաց․

«Իմ ունեցած տեղեկություններով Արցախի քաղաքապետերի դեմ վարույթը սկսվել էր դեռեւս հունվար-փետրվարին, այսքան ժամանակ անց, երբ տեղի է ունենում Արցախի իշխանության ներկայացուցիչների, պատգամավորների,. համայնքի ղեկավարների հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ, մեկ էլ 2-3 օր անց հերթով սկսում են ձերբակալել համայնքի ղեկավարներին: Սրանով իրեն ոչ կարող են վախեցնել որևէ մեկին, որովհետև ինչքան չափաբաժին կա վախի արցախցին անցել է և այսօր տեսնում ենք, որ նրանք․ ինչպես և ցանկացած արժանապատիվ հայ, այս պայքարի մեջ են։ Իրենց այդ ձերբակալությունների քայլով հակառակ էֆեկը ունեցան։ Իրենք սխալվեցին իրենց հաշվարկներում: Դա բերեց նրան, որ անգամ այն արցախցիները, որոնք պասիվ էին, հիմա շատ ավելի ակտիվ են: Հիմա բոլոր արցախցիները համոզվել են, որ իրենց իրավունքների պաշտպանությունը Արցախ վերադառնալու մասով այս իշխանությունները չեն հնչեցնելու միջազգային հարթակներում: Կա բացարձակ ատելություն արցախցի հայի նկատմամբ: Այստեղ մնում է միայն պայքարել այսպիսի իշխանությունների դեմ»։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ գիշերն անցկացրել են Սարդարապատի հուշահամալիրում՝ դիմավարելով Հայաստանի առաջին հանրապետության  հռչակման օրը՝ մայիսի 28-ը խորհրդանշական Սարդարապատի հուշահամալիրում։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ