14 10 2024

Անհասկանալին Հայաստանի Հանրապետությունում նման անլուրջ ու խոնարհ իշխանությունների գոյությունն է. Մետաքսե Հակոբյան

Անհասկանալին Հայաստանի Հանրապետությունում նման անլուրջ ու խոնարհ իշխանությունների գոյությունն է. Մետաքսե Հակոբյան

Արցախի հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե հակոբյանը գրել է.

«Հայաստանի Հանրապետության թշնամուն պարտված իշխանությունները ստորացումների հերթական  չափաբաժինը ստացան։ Ցավալի է ու նաև սպասվող ագրեսիայի ահազանգ, երբ ադրբեջանի նախագահը ծաղրում է ՀՀ վարչապետին՝ «խաղաղության պայմանագրի» շուրջ առաջարկների վերաբերյալ, մյուս կողմից միլլի մեջլիսի նախագահը վերջին պահին հրաժարվում է հանդիպել ՀՀ Ազգային Ժողովի նախագահի հետ։

Մի կողմից էլ թշնամու ԱԳՆ-ն հայտարարում է Հայաստանի կողմից «ականային ահաբեկչության» մասին։ Թշնամու տրամաբանությունն առավել քան պարզ է, հասկանալի ու անփոփոխ։ Թերևս անհասկանալին Հայաստանի Հանրապետությունում նման անլուրջ ու խոնարհ իշխանությունների գոյությունն է…»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ