Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շատ կարևոր ուղերձ ունի՝ ասվում է, որ այս շանսը, որ կա, կարևոր է, որ օգտագործվի իշխանությունների կողմից դրական առումով: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Գառնիկ Դանիելյանը։
«Այս պատուհանը բաց է, գնդակն իրենց դաշտում է: Եկեք արձանագրենք, որ այս շանսը չընդունելով ամբողջ պատասխանատվությունը երկրում հետագա զարգացումների համար, իրենց ուսերի վրա է: Իրենք անլուրջ են նայում, քամահրանքով են նայում, մեկ-մեկ ժպտում են, մեկ-մեկ ընկնում են հիստերիայի մեջ, բայց կարևոր եզրահանգումներ պետք է անեն, որ չեն անում: Պետք է հասկանան, որ սա իրենց համար եզակի հնարավորություն է այս շանսից օգտվելու»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը