Այն ամենն ինչ, ինչ տեղի է ունենում ՀՀ սահմաններում, կարելի է կոչել ամեն ինչ բացի սահմանազատումից։ Այս մասին Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Իշխանություններն, այո, մեր այդ խորհրդին հետևեցին, սահմանազատումից առաջ սկսեցին տրագիկոմիկ մակդիրներ դնել՝ ժամանակավոր սահմանազատում, պիլոտային սահմանազատում, բայց այն, ինչ երեկ տեղի ունեցավ, արդեն սահմանազատում չէ, դա մանր ջեբկիրություն է, մանր գողություն, սովետի լավագույն ավանդույթներից եկած ինչ-որ մի բան է: Մենք սխալվել ենք, պարզվում է՝ երբ ՀՀ-ն կադաստրի վկայական է տվել մեր հայրենակիցներին, իրենք սխալվել են և, բնականաբար, սխալվել են ի վնաս մեր հայրենակիցների»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը