14 05 2024

Բայրամովը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Բայրամովը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական գործերի և առևտրի նախարար Յան Բորգի հետ։
Ավելի վաղ նրան ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հիշեցնենք, որ նախօրեին պատվիրակությունը ՀՀ-ում էր, որտեղ նրան հյուրընկալել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը և Յան Բորգը քննարկել էին ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Յան Բորգն ընդգծել էր ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում կայուն խաղաղությանը և հակամարտությունների կարգավորմանն աջակցելու և խթանելու հարցում կազմակերպության հանձնառությունը, ԵԱՀԿ մանդատին համապատասխան կազմակերպության գործիքակազմի արդյունավետ կիրառումը՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ