Ալմաթիի հռչակագիրը չի կարող որևէ կերպ հիմք հանդիսանալ, քանի որ չի պարունակում սահմանային որևէ նկարագիր, հռչակագրին կցված չեն որևէ քարտեզներ: Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը:
«Հռչակագիրը ենթադրում է միմյանց նկատմամբ տարածքային հավակնություններ չներկայացնելու պահանջ: Հայաստանի և Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների միջև սահմանների որոշման վերաբերյալ տեղի է ունեցել ընդամենը երկու օրինական գործընթաց. առաջինը՝ 1928-1929 թվականներին երկու հանրապետությունների գերագույն խորհուրդների որոշումներով վավերացված քարտեզն է, երկրորդը՝ 1984-1987 թվականներին հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի կողմից երկուստեք ստորագրված որոշումները»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը