Շատ դառն իրականության առջև ենք կանգնած: Այս մասին «Ինչպես փոխել Հայաստանն աղետի տանող ընթացքը» քննարկմանն ասաց ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը։
«Որևէ մտածված քայլեր չկան, կա ծրագիր, որը պետք է ի կատար ածել։ Այն կողմն այդ ծրագիրը վերցած համառ քայլերով տանում է առաջ։ Ինչ որ կատարվում է, պետք չէ այդտեղ փնտրել Հայաստան և հայ ժողովուրդ։ Կամ Եվրամիության հարցը։ Այստեղ Հայաստանն ու հայ ժողովուրդը որևէ կապ չունեն, կապ ունեն միայն մի հանգամանքով, որովհետև այս տարածքում ցայսօր գտնվում է դեռևս ռուսական ռազմաբազան, ցայսօր դեռևս կա ռուսական վերահսկողություն՝ անկախ ամեն ինչի՝ նեղացած են, նեղացած չեն, ինչպես են խոսում իրար հետ, ինչպիսի արձագանքներ կան։ Կա փաստ՝ գետնի վրա կա ռուսական ներկայություն։ Ռուսական ներկայությունը չպետք է լինի Հայաստանում, Հայաստանն ու հայ ժողովուրդն այս ամբողջ գաղափարախոսության հետ կապված են միայն ու միայն այդ իմաստով»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը