12 01 2024

Բանակցություններ չկան, կան միայն պարտադրանքներ Ադրբեջանի կողմից. Վահագն Մելիքյան



Ալիևի խոսքում որևէ նորություն չկար, և այն բացարձակ ուղղված չէր ներքին լսարանին, քանի որ այդ երկիրը որևէ պատճառ չունի ներքին լսարանին պոպուլիստական խոսքով կերակրելու։ Այդ մասին «Հայկական օրակարգի» հերթական քննարկման շրջանակում ասաց ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը։

 «Այստեղ կար թելադրանք, կար պարտադրանք, ու ներկայացվում էին այն դիրքորոշումները, որոնք մենք, արդեն մի քանի տարի է, լսում ենք Ադրբեջանի պաշտոնյաների կողմից»,- նկատեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ