10 05 2024

Հարկատուների հաշվին ապրող ՔՊ-ականը հանրահավաքի մասնակիցներին անվանել է «լափամանից զրկված, աբիժնիկ»

Հարկատուների հաշվին ապրող ՔՊ-ականը հանրահավաքի մասնակիցներին անվանել է «լափամանից զրկված, աբիժնիկ»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է.

«ՀՀ սուվերեն տարածքից կատարվող միակողմանի զիջումները մերժելու, իշխանության կողմից խաբված չլինելու համար փողոց դուրս եկած տավուշեցիները, նրանց միացած տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ Երեւանում, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, թիրախավորվում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ասլանյանն «Armlur» կայքին տված հարցազրույցում ասել է․ «Այսօր փողոցում հավաքվել է ժողովրդի փոքրիկ մասնիկը, որոնք զրկվել են լափամանից, եղել են աբիժնիկ, մարդիկ են, որոնք պաշտոն են ուզում, որպեսզի երկիրը էլի տանեն կործանման․․․»:

Սա ակնհայտ վիրավորանք է, թիրախավորում, ատելության խոսք, որը միանշանակ դատապարտելի է:

Այս առիթով գրություններ եմ ուղարկել ինչպես ՀՀ օմբուդսմենին, այնպես էլ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին ու միջազգային կազմակերպություններին: Նրանց ուշադրությունն եմ հրավիրել անընդունելի այս փաստի վրա եւ խնդրել՝ նպաստել ՀՀ քաղաքացիների իրավունքների վերականգնմանը, որը խախտվում է իշխող մեծամասնության ներկայացուցիչների կողմից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ