31 05 2023

Լոզունգներով երկիր չեն կառավարում, թղթի վրա արձնագրվածը դեռ փոփոխություն չէ. Թագուհի Թովմասյան



Ժողովրդավարության ներքին սպառնալիքները առկա են Հայաստանում: Այս մասին մայիսի 31-ին Երևանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ  նշեց ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀՀ-ում թիվ մեկ բրենդ հռչակված ժողովրդավարությանը սպառնացող վտանգներ չկան:

«Կոռուպցիայի եւ դատական անկախության մասին բարձրաձայնումները դուք բոլորդ լսել եք, նաև «Թրանսփարենսի ինթերնեշնլի» արձանագրած հետընթացի մասին: Դրանք հենց այն ցուցանիշներն են, որոնք սպառնում են ՀՀ-ում ժողովրդավարությանը: Այո, Հայաստանում կար փոփոխությունների կարիք եւ դրա համար եղավ հեղափոխությունը: Բայց թղթի վրա արձնագրել, իսկ իրական կյանքում դա չունենալ, դա չի նշանակում, որ մեզ մոտ եղավ փոփոխություն»,-ասաց Թովմասյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ