Թագուհի Թովմասյանը ֆեսյբուքյան իր էջում գրում է․
Այսօր բերման են ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին իր իսկ աշխատասենյակից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան տարել են Ազգային անվտանգության ծառայություն։
Ըստ «Երկիր Մեդիայի» աշխատակիցների՝ բերման ենթարկողները 4 քաղաքացիական հագուստով անձինք էին, ովքեր նույնիսկ անվտանգության աշխատակիցների մոտ չեն ներկայացել:
Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշում է, որ ըստ նախնական տեղեկության՝ Բագրատ Եսայանին բերման են ենթարկել երկու տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակում: Այսինքն 2 տարի տեւած նախաքննությունից հետո հենց այսօր առանց որեւէ ծանուցման, առանց նախաքննական մարմին հրավիրելու՝ որոշում է կայացվել հենց հեռուստաընկերության շենքից բերման ենթարկել վերջինիս:Այսինքն 2 տարի տեւած նախաքննությունից հետո հենց այսօր առանց որեւէ ծանուցման, առանց նախաքննական մարմին հրավիրելու՝ որոշում է կայացվել հենց հեռուստաընկերության շենքից բերման ենթարկել վերջինիս:
Բագրատ Եսայանի փաստաբան Վահե Եփրիկյանը եւս նշեց, որ բերման ենթարկելու հիմք առկա չի եղել , քանի որ պարոն Եսայանը անգամ չի ծանուցվել:
Սա խիստ մտահոգիչ է եւ ակնհայտ իրավունքների ոտնահարում՝ քաղաքական ենթատեքստով:
Թարմացում‼️
‼️ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի փորձագետը կապ է հաստատել Բագրատ Եսայանի փաստաբան Վահե Եփրիկյանի հետ, ով նշել է, որ Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 38 ֊ 225 ֊րդ հոդվածի 2 -րդ մասով և 164 ֊րդ հոդվածի 1 -ին մասով, վերջինս ներկա պահին ձերբակալված է ու նրա նկատմամբ հավանաբար այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն։
Փաստաբանը նշել է նաեւ, որ վերոհիշյալ մեղադրանքի իմաստով պարոն Եսայանը որևէ արարք չի կատարել, ավելին` դեպքից անցել է շուրջ մեկ տարի ութ ամիս և հենց այժմ նրան մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը բացառապես պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը