10 05 2024

Ֆեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում. Oragir.news

Ֆեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում. Oragir.news

Oragir.news-ը գրում է.

Նախօրեին արդեն հայտնել էինք, որ Բագրատ Սրբազանին թիրախավորելու նպատակով ֆեյքերի ողջ բանակը գործի է անցել, ավելին՝ Սրբազանին ու նրա գլխավորած շարժմանը թիրախավորող հրապարակումները ֆեյսբուքում դրվում են վճարովի գովազդի տակ, որպեսզի ավելի լայն տարածում գտնեն ու ավելի մեծ թվով մարդկանց մոլորեցնեն։

Հատկանշական է, որ իշխանական պաշտոնյաներներից ու նրանց քարոզիչներից զատ, Սրբազանին թիրախավորում են նաև իշխանության ներկայացուցիչների ընտանիքների անդամները։ Մասնավորապես վերջերս էկոնոմիկայի նախարար նշանակված Գևորգ Պապոյանի կինը՝ Աննա Թորոսյանը այս օրերին փորձում է ամեն կերպ պախարակել մեծ թափ ստացող այս շարժմանը ու նրա առաջնորդ Բագրատ Սրբազանին․

Նախարարի կինը մի դեպքում կիսվել է իշխանական քարոզչական էջերից մեկի՝ Medianews-ի՝ Սրբազանին թիրախավորող հրապարակմամբ և այն մակագրել «այաթոլլա-բագրատի սիրելի ակումբը»։ Նշենք, որ Սրբազանին «այաթոլլա» անվանելով Թորոսյանը տարածում է իշխանական քարոզչամեքենայի այն թեզը, թե, իբր վերջինս մտադիր է Հայաստանը կրոնապետության, ինչը նույնպես հերքելու առիթ ունեցել ենք։

Հաջորդ գրառումներում Աննա Թորոսյանը կիսվել է իշխանական քարոզիչներ Ռուբեն Մեհրաբյանի և Լևոն Շիրինյանի գրառումները, որոնք նույնպես երբեմն համեմել է վիրավորական մեկնաբանություններով։ «Երբ մի տեղում հավաքվում են ամեն անասունից մի զույգ, դա դեռ բավարար չէ, այն Նոյան Տապան կոչելու համար»,- Աննա Թորոսյանը արտատպել էր Ռուբեն Մեհրաբյանի գրառման այս հատվածը՝ փաստացի տասնյակ հազարավոր քաղաքացիներին անվանելով «անասուն»։

Հիշեցնենք՝ Աննա Թորոսյանի ամուսինը՝ Գևորգ Պապոյանը ժամանակին խստորեն քննադատում էր ընդդիմադիր այն գործիչներին, ովքեր Նիկոլ Փաշինյանին ընտրողներին ժեխ էին անվանում։

Այսպիսով՝ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը, որն օրեցօր ավելի մեծ թափ է հավաքում, ու հազարավոր քաղաքացիներ են միանում դրան, ավելի ու ավելի շատ է անհանգստացնում իշխանության ներկայացուցիչներին։ Ըստ էության, շարժման լայն թափով պայմանավորված իշխանական քարոզչամեքենան չի կարողանում իր «առաքելությունը պատվով կատարել», ուստի վերջինիս օգնության են հասել նաև իշխանության ներկայացուցիչների ընտանիքի անդամները։

Հատկանշական է նաև, որ Աննա Թորոսյանի՝ Բագրատ Սրբազանին թիրախավորող գրառումները հասանելի են միայն իր ֆեյսբուքյան ընկերների համար։ Հավանաբար նորաթուխ նախարարի կինը վախենում է հանրային պարսավանքից, դրա համար էլ հանրության լայն զանգվածներին չի թույլատրում կարդալ իր գրառումները։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ