09 05 2024

Հայկական կողմի խնդրանքով մեր սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին․ Պեսկով

Հայկական կողմի խնդրանքով մեր սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ չորեքշաբթի Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ համաձայնեցվել է Հայաստանի մի շարք մարզերից Ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերումը, սակայն նրանք կմնան Հայաստանի ՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմանին:

«Այո, դա իսկապես այդպես է։ 2020 թվականի աշնանը հայկական կողմի խնդրանքով մեր զինվորականներն ու սահմանապահները տեղակայվել են հայկական մի շարք շրջաններում։ Փաշինյանն ասել է, որ այսօր փոփոխված պայմանների հետ կապված նման անհրաժեշտություն այլևս չկա, ուստի նախագահ Պուտինը համաձայնել է, և մեր զինվորականների, սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է», - «Ինտերֆաքս» - ին հայտնել Է Պեսկովը:

Միաժամանակ նա նշել է, որ «կրկին հայկական կողմի խնդրանքով մեր սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ