Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրում են փակ հանդիպման։
ԱԺ «Հայատան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց.
«Հրապարակային, նաև թղթային տեքստով երկու խմբակցությունների անունից բոլոր երկրների դեսպաններին, միջազգային կազմակերպություններին ներկայացուցիչներին, որոնք Հայաստանում իրականացնում են այսպես կոչված բարեփոխումներ, հրավիրում ենք փակ հանդիպման՝ որպեսզի անկաշկանդ զրույց լինի։
Ուզում ենք իրենցից հստակ պատասխան ստանալ՝ արդյո՞ք իրենց կողմից ֆինանսավորվող բարեփոխումների ծրագրի արդյունքը ոստիկանապետության հաստատումն է իր բոլոր դրսևորումներով՝ սկսած քաղբանտարկյալներից, ավարտված պարզ քաղաքացիներին ուղղակի բռնության ենթարկելու գործիքակազմը գործադրելով»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը